Հայաստանի Հանրապետության  զինանշան
Հայաստանի Հանրապետություն Ներքին գործերի նախարարություն
Համակարգի լրատուՏեսանյութեր

Հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշներ ձեռք բերել ցանկացող անձինք պետք է քվեարկեն իրենց նախընտրած համարանիշի օգտին․ աճուրդին ընդառաջ սկսվել է քվեարկություն, որը տևելու է 10 օր

09 փետրվար 2024 • 11:57

Էլեկտրոնային աճուրդին ընդառաջ՝ փետրվարի 2-ին սկսվել է քվեարկություն, որը տևելու է 10 օր:
Հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշներ ձեռք բերել ցանկացող անձինք պետք է քվեարկեն իրենց նախընտրած համարանիշի օգտին։
Քվեարկության արդյունքներով ձևավորվելու է առաջին աճուրդին մասնակցող համարանիշների ցանկը, որոնք կդրվեն առաջին աճուրդին։
Սահմանվել են հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների մեկնարկային գները՝ 10 միլիոնից մինչև 20 միլիոն դրամ:
Աճուրդին կարող են մասնակցել այն քաղաքացիները, որոնք վճարել են համարանիշի մեկնարկային արժեքի 5 %-ի չափով նախավճար: