keyboard_arrow_left
Համակարգի լրատու
Հայտարարություն
23 ապրիլ 2024 • 06:51
Ի պատասխան սոցիալական ցանցերում եւ ԶԼՄ-ներում տարածվող տեղեկությունների հայտնում ենք, որ Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհը փակվել է հարակից տարածքում իրականացվող ականազերծման աշխատանքներն ապահովելու եւ քաղաքացիների մուտքը մոտակա ականապատ տարածքներ թույլ չտալու համար, վերջիններիս անվտանգությունն ապահովելու նկատառումով: Բաղանիս-Ոսկեպար հատվածում այսօր նախատեսվում է սահմանազատման աշխատանքների իրականացում: Տեղեկացնում ենք նաեւ, որ լուրերը, թե Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի որեւէ հատված հանձնվելու է Ադրբեջանին, չեն համապատասխանում իրականությանը: Ընդգծում ենք, որ Հայաստան-Ադրբեջան շփման գծի որեւէ փոփոխություն այսօր չի նախատեսվում: Սահմանի սահմանազատումից հետո սահմանային գծի պահպանությունը կհանձնվի ՀՀ սահմանապահ զորքերին: