keyboard_arrow_left
Համակարգի լրատու
Հանրային քննարկման շրջանակում ստացված առաջարկությունները մեծամասամբ ներառվել են էլեկտրական ավտոմեքենաներ ձեռք բերելու համար կազմված տեխբնութագրում
03 հունիս 2024 • 09:59
ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կարիքների համար մրցութային ընթացակարգով էլեկտրական ավտոմեքենաներ ձեռք բերելու համար կազմված տեխնիկական բնութագրի նախագիծը մայիսի 24-ին դրվել էր հանրային քննարկման: Ստացվել են մի շարք առաջարկություններ, որոնք քննարկվել են Ներքին գործերի նախարարությունում և մեծամասամբ ներառվել տեխնիկական բնութագրում։
Ներքին գործերի նախարարությունը շնորհակալություն է հայտնում քաղաքացիներին՝ հանրային քննարկման ժամանակահատվածում դրսևորած ակտիվության համար։