Հայաստանի Հանրապետության  զինանշան
Հայաստանի Հանրապետություն Ներքին գործերի նախարարություն
Պաշտոնական

ՆԳ նախարարը հանդիպում-քննարկում է ունեցել ԶԼՄ ներկայացուցիչների հետ

22 հուլիս 2024 • 08:45

Հուլիսի 19-ին Ծաղկաձորում Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հանդիպում-քննարկում է ունեցել զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։

Հանդիպմանը ներկա էին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը և ՆԳ նախարարի մամուլի քարտուղար, ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը։

Քննարկվել են ՆԳՆ բարեփոխումներին, ինչպես նաև Նախարարության ենթակա ծառայությունների՝ Ոստիկանության, Փրկարար ծառայության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործունեությանը վերաբերող հարցեր։