keyboard_arrow_left
Համակարգի լրատու
Հայտարարություն․ անցկացվելու է թիկնապահի և պահնորդի թեկնածուների որակավորման ստուգում
26 հուլիս 2024 • 11:35
Օգոստոսի 6-ին, ժամը 10.00-ին, ՆԳՆ ոստիկանության կրթահամալիրում (հասցեն՝ Երևան, Իսակովի պողոտա, 9) կանցկացվի թիկնապահի և պահնորդի թեկնածուների որակավորման ստուգում:
Որակավորման ստուգմանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը մինչև հուլիսի 29-ի ժամը 18-ը ներկայացնել ՆԳ նախարարության հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության թույլտվությունների և լիցենզավորման բաժին (հասցեն՝ Երևան, Իսակովի պողոտա, 9):