Հայաստանի Հանրապետության  զինանշան
Հայաստանի Հանրապետություն Ներքին գործերի նախարարություն
Համակարգի լրատու

Ասուլիսի հրավեր Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունում. ԶԼՄ ներկայացուցիչները հնարավորություն կունենան լուսաբանել ծառայության աշխատանքը

12 օգոստոս 2024 • 11:32

Ներքին գործերի նախարարությունը օգոստոսի 14-ին զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար կազմակերպում է այց «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ, որտեղ տեղի է ունենալու ծառայության տնօրեն Սոս Մարգարյանի ասուլիսը։

ԶԼՄ ներկայացուցիչները հնարավորություն կունենան նաև շրջել Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունում, ծանոթանալ և լուսաբանել գործունեությունը։

Շրջայցին մասնակցելու համար լրատվամիջոցների ներկայացուցիչներին խնդրում ենք նախապես հաստատել մասնակացությունը՝ զանգահարելով 010 596935 հեռախոսահամարին կամ թողնել հաղորդագրություն ՆԳՆ ֆեյսբուքյան պաշտոնական էջին՝ facebook կամ գրել էլեկտրոնային փոստին՝ mia@gov.am։

Մասնակցության համար դիմած լրատվամիջոցների ներկայացուցիչների տեղափոխման և այլ մանրամասների մասին կտեղեկացվի լրացուցիչ։