Հայաստանի Հանրապետության  զինանշան
Հայաստանի Հանրապետություն Ներքին գործերի նախարարություն
Պաշտոնական

Օրենսդրական նախաձեռնությամբ կկանոնակարգվի անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների գործարկումը

06 սեպտեմբեր 2024 • 14:30

Հայաստանում, մասնավորապես՝ Երեւանում, էականորեն շատացել են էլեկտրական շարժիչով անհատական շարժունակության տրանսպորտային միջոցները: Ոլորտը կանոնակարգված չէ, հետեւաբար անհրաժեշտություն է առաջացել օրենսդրությամբ սահմանելու դրանց երթևեկության կանոնները: Այդ մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 6-ի նիստում ասել է ներքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը:

Նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Ըստ Դավիթ Համբարյանի՝ մանրակրկիտ ուսումնասիրվել են և՛ ոլորտը, և՛ խնդիրը, ինչպես նաև միջազգային փորձը՝ հարցին համապարփակ լուծումներ տալու համար: Սահմանվել են նման փոխադրամիջոցների բնութագրերը և հնարավոր սահմանափակումները:

Օրենսդրական փաթեթն արժանացել է դրական եզրակացության:

Մանրամասները