Հայաստանի Հանրապետության  զինանշան
Հայաստանի Հանրապետություն Ներքին գործերի նախարարություն
Պաշտոնական

ԱՄՆ դեսպանը ՆԳՆ ոստիկանության ծառայողներին պարգևատրել է շնորհակալագրերով

28 սեպտեմբեր 2024 • 09:42

Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը ընդունել է ՆԳՆ ոստիկանության մի խումբ ծառայողների։

Դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ ներքին գործերի նախարարությանը և ՆԳՆ ոստիկանությանը առևանգված ԱՄՆ քաղաքացուն անվնաս վերադարձնելու և մեղավորներին բացահայտելու հարցում գործադրած ջանքերի համար:

ՆԳՆ ոստիկանության ծառայողները պարգևատրվել են շնորհակալագրերով։