Հայաստանի Հանրապետության  զինանշան
Հայաստանի Հանրապետություն Ներքին գործերի նախարարություն
Համակարգի լրատու

Մասնակցեք հարցմանը․ քաղաքացիական վերահսկողության մեխանիզմների ամրապնդումը ՆԳ նախարարության առաջնահերթություններից է

11 հոկտեմբեր 2024 • 07:33
ՆԳՆ բարեփոխումների օրակարգում քաղաքացիակենտրոն, հանրությանը հասանելի նոր որակի ծառայությունների մատուցումն է, որտեղ քաղաքացու կարծիքն առաջնային դեր ունի։
ՆԳՆ ծառայությունների մատուցման որակի վերահսկողության վարչությունը նախաձեռնել է առցանց հարցում, որի նպատակն է հավաքագրել Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ոլորտում ծառայությունների մատուցման հետ կապված խնդիրները և բարելավել մատուցման որակը։
Հարցման հղումը
Ակնկալում ենք հարցմանը քաղաքացիների ակտիվ մասնակցությունը։