Հայաստանի Հանրապետության  զինանշան
Հայաստանի Հանրապետություն Ներքին գործերի նախարարություն
Համակարգի լրատուՏեսանյութեր

Նոր կարգ՝ ՆԳ նախարարություն էլեկտրոնային եղանակով դիմումներ, բողոքներ, հարցումներ ներկայացնելու համար

16 դեկտեմբեր 2024 • 12:12

Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ ՆԳ նախարարություն էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումները, բողոքները, տեղեկատվության հարցումներն անհրաժեշտ է այսուհետ ուղարկել «Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ» e-request.am կայքի միջոցով։

Խնդրում ենք նկատի ունենալ, որ դեկտեմբերի 20-ից էլեկտրոնային փոստի հասցեներով ներկայացված դիմումները, բողոքները և տեղեկատվության հարցումները չեն սպասարկվելու։