keyboard_arrow_left
Համակարգի լրատու
Քաղաքացիական վերահսկողության մեխանիզմների ամրապնդումը ՆԳ նախարարության առաջնահերթություններից է. մասնակցե՛ք հարցմանը
25 դեկտեմբեր 2024 • 06:47
Ներքին գործերի նախարարությունը կարևորում է ծառայությունների մատուցման գործընթացների վերաբերյալ քաղաքացիների կարծիքը։
Ներքին գործերի նախարարության ծառայությունների մատուցման որակի վերահսկողության վարչության կողմից հանրության շրջանում նախաձեռնված հերթական հարցումը նպատակ ունի հավաքագրել Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, հաշվառման-քննական ծառայությունների, թույլտվությունների և լիցենզիաների տրամադրման ոլորտներում ծառայությունների մատուցման հետ կապված խնդիրները և բարելավել մատուցման որակը։
Ակնկալում ենք հարցմանը ձեր ակտիվ մասնակցությունը։