Հայաստանի Հանրապետության  զինանշան
Հայաստանի Հանրապետություն Ներքին գործերի նախարարություն
Համակարգի լրատու

ՆԳՆ մարդկային ռեսուրսների կառավարման տեղեկատվական համակարգի գնահատման համար հայտարարվել է մրցույթ

07 հունվար 2025 • 17:00

Ներքին գործերի նախարարության բարեփոխումների շրջանակում բիզնես գործընթացների թվայնացման առաջնահերթություններից է նաև Մարդկային ռեսուրսների կառավարման վարչության տեղեկատվական համակարգի թվայնացումը:

Գործընթացում ակտիվորեն ներգրավված ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) կողմից ներկայացվել է վարչության տեղեկատվական համակարգի գնահատման մրցույթի հղումը:

«ՆԳ նախարարության արդյունավետության խթանում՝ մարդկային ռեսուրսների կառավարման բարեփոխումների միջոցով» ծրագիրն իրականացվում է ՄԱԶԾ-ի կողմից՝ ԱՄՆ ԹՊԻՀ գրասենյակի ֆինանսավորմամբ: