Հայաստանի Հանրապետության  զինանշան
Հայաստանի Հանրապետություն Ներքին գործերի նախարարություն
Համակարգի լրատու

Ուշադրություն․ եղանակային պայմաններով պայմանավորված՝ ՆԳ նախարարությունը հորդորում է խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները

19 հունվար 2025 • 18:52

Հարգելի՛ վարորդներ, հանրապետության ողջ տարածքում հունվարի 19-ի ուշ երեկոյան և 20-ի գիշերը սպասվում է ձյուն։ Որոշ հատվածներում սպասվում է բուք, կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ։
Հաշվի առնելով եղանակային պայմաններն ու ճանապարհածածկույթի վիճակը՝ հորդորում ենք խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Մաղթում ենք անվտանգ երթևեկություն։