keyboard_arrow_left
Համակարգի լրատուՏեսանյութեր
350 000 անձ օգտվել է տուգանքը 30 տոկոս, ևս 80 հազարը՝ 20 տոկոս պակաս վճարելու հնարավորությունից․ Առաջին ալիք, «Լուրեր»
30 հունվար 2025 • 11:48
30 տոկոս բոնուսային բաղադրիչից օգտվել է ավելի քանի 350 հազար քաղաքացի՝ վճարելով տուգանքը իրավախախտման մասին որոշումը ստանալուց հետո 15 օրվա ընթացքում։
roadpolice.am համակարգում էլեկտրոնային ծանուցումն ակտիվացնելու, և տուգանքը 20 տոկոս պակաս վճարելու բոնուսային բաղադրիչից օգտվել է ավելի քան 80 հազար մարդ:
Ի դեպ, գրանցվելով «Road Control Armenia» հավելվածում՝ կարող եք նպաստել Հայաստանում ճանապարհային անվտանգության նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ձևավորմանը։ Այս պահին համակարգում գրանցված է 2800 քաղաքացի։