Հայաստանի Հանրապետության  զինանշան
Հայաստանի Հանրապետություն Ներքին գործերի նախարարություն
Համակարգի լրատու

Պարեկային ծառայությունը քաղաքացիներին կսպասարկի առավել ժամանակակից և հարմարավետ վարչական համալիրում

06 փետրվար 2025 • 12:54

Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ Պարեկային ծառայության գլխավոր վարչությունն այսուհետ կգործի Խորենացի 158 հասցեում՝ ՆԳՆ Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման նորակառույց կենտրոնի վարչական համալիրում։

ՆԳՆ բարեփոխումների համատեքստում առանցքային է համարվում հանրությանը մատուցել քաղաքացիակենտրոն և բարձրորակ ծառայություններ։

Նորակառույց համալիրը տեխնիկապես վերազինված է և ապահովված քաղաքացիների սպասարկման համար հարմարավետ պայմաններով։

Հարգելի՛ քաղաքացիներ, Պարեկային ծառայության գործունեության շրջանակում հարցերի և բողոքների դեպքում խնդրում ենք մոտենալ ք․ Երևան, Խորենացի 158 հասցե։