keyboard_arrow_left
ՊաշտոնականՏեսանյութեր
Թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարում կարևորվել է միջազգային գործընկեր կառույցների հետ համագործակցությունը. ՆԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՄԱԿ-ի Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի 68-րդ նստաշրջանին
11 մարտ 2025 • 10:48
ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մասնակցել է ՄԱԿ-ի Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի 68-րդ նստաշրջանին։
Արմեն Ղազարյանն իր ելույթում անդրադառնալով Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին ու այդ ուղղությամբ մշակված քաղաքականությանը՝ նշել է, որ 2024 թվականին ՄԱԿ-ի Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի 67-րդ նիստում ՀՀ կառավարությունը հանձն է առել մշակել նոր ազգային ռազմավարություն։ Նախագիծն արդեն իսկ մշակված է և ներկայացված Կառավարության քննարկմանը։ Նա այս համատեքստում կարևորել է համագործակցությունը միջազգային գործընկեր կառույցների հետ: