keyboard_arrow_left
Համակարգի լրատուՏեսանյութեր
Եթե դուք չեք կարող այցելել ՆԳՆ սպասարկման գրասենյակ, այն կգա ձեզ մոտ. գործում են շրջիկ կենտրոններ․Առաջին ալիքի «Լուրերի» անդրադարձը
17 մարտ 2025 • 10:10
Առաջին ալիքի «Լուրերն» անդրադարձել է ՆԳ նախարարության հատուկ կահավորված շրջիկ սպասարկման գրասենյակների գործունեությանը։
Անձնագիր կամ վարորդական իրավունքի վկայական ստանալու համար մոտակա գրասենյակ հասնելու կարիք այլևս չկա:
Ներքին գործերի նախարարության շրջիկ գրասենյակները այցերը սկսել են Երասխ և Գառնի համայնքներից՝ քաղաքացիներին մատուցելով ՄՔԾ ու հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։
Շրջիկ գրասենյակների սպասարկման շնորհիվ քաղաքացիներն անհրաժեշտ փաստաթղթերը կստանան մեկ շաբաթ անց նույն վայրում՝ խնայելով ժամանակն ու ռեսուրսները։