keyboard_arrow_left
Պաշտոնական
ՆԳՆ և ենթակա ծառայությունների ղեկավար կազմը հարգանքի տուրք է մատուցել Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին
24 ապրիլ 2025 • 09:50
Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելել է ՆԳ նախարարության ու ենթակա ծառայությունների ղեկավար կազմը՝ ՆԳ նախարարի տեղակալներ Արմեն Մկրտչյանի և Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ։
Նրանք ծաղկեպսակ են դրել հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: