keyboard_arrow_left
Համակարգի լրատու
Քաղաքացիական վերահսկողության մեխանիզմների ամրապնդումը ՆԳ նախարարության առաջնահերթություններից է. մասնակցե՛ք հարցմանը
19 հունիս 2025 • 06:15
Ներքին գործերի նախարարությունը կարևորում է ծառայությունների մատուցման գործընթացների վերաբերյալ քաղաքացիների կարծիքը։
ՆԳ նախարարության Ծառայությունների մատուցման որակի վերահսկողության վարչությունը նախաձեռնել է հերթական հարցումը, որի նպատակն է հավաքագրել Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ու հաշվառման-քննական ծառայությունների տրամադրման ոլորտներում ի հայտ եկած խնդիրները և բարելավել մատուցման որակը։