keyboard_arrow_left
Համակարգի լրատուՏեսանյութեր
Միգրացիոն ոլորտի բարեփոխումները միտված են երկարաժամկետ, առավել արդյունավետ և դիմակայուն ինստիտուցիոնալ համակարգ ստեղծելուն․ ՄՔԾ պետ Նելլի Դավթյան
09 օգոստոս 2025 • 11:00
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը Reopen Media-ին տված հարցազրույցում ներկայացրել է ոլորտում իրականացվող բարեփոխումներն ու ընթացիկ մարտահրավերների հաղթահարմանն ուղղված քայլերը։
• ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացում երկխոսությունն արդեն տեխնիկական փուլում է։
• Ներդրվել է հերթերի կառավարման հիբրիդային համակարգ, որը հնարավորություն է տալիս քաղաքացիներին օգտվել ինչպես նախապես ամրագրված, այնպես էլ կենդանի հերթով սպասարկումից։
• Զանգերի կենտրոնի ներդրմամբ բացառվել են անպատասխան զանգերը։ Կենտրոնը տրամադրում է և՛ տեղեկատվություն, և՛ վերահսկում է բարձրաձայնված խնդիրների լուծման որակը։
• Անձնագրային ծառայությունների պահանջարկը զգալիորեն աճել է, և անգամ դրանով պայմանավորված հերթեր չեն գոյանում։