keyboard_arrow_left
Համակարգի լրատուՏեսանյութեր
Սյունիքում ոստիկանները թմրամիջոցների ապօրինի շրջանառության 3 խոշոր դեպք են բացահայտվել․ Առաջին ալիք, «Լուրեր»
08 սեպտեմբեր 2025 • 11:17
✔️Սյունիքում ոստիկանները թմրամիջոցների մեծ խմբաքանակի ապօրինի շրջանառության երրորդ դեպքն են բացահայտել՝ մի դեպքում հայտնաբերելով 4,6 կգ, երկրորդ դրվագով՝ 9 և վերջին դեպքով 12 կգ-ից ավելի մարիխուանա ու հոգեմետ դեղահաբեր:
✔️Թմրամիջոցների դեմ պայքարը Քրեական ոստիկանության գերակա ուղղություններից է:
✔️Կես տարվա տվյալով ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել ավելի քան 301 կգ թմրամիջոց, քրեական պատասխանատվության է ենթարկվել 719 անձ:
✔️ՆԳՆ ոստիկանությունն առանձնահատուկ կարևորում է հանրապետության սահմանային հատվածներում մեծաքանակ թմրամիջոցների մաքսանենգ ներկրման դեպքերի բացահայտումները, ինչի շնորհիվ կանխվում է հետագայում թմրամիջոցների փոքր չափաբաժիններով տարածումը հանրապետությունում։