Հայաստանի Հանրապետության  զինանշան
Հայաստանի Հանրապետություն Ներքին գործերի նախարարություն
Համակարգի լրատուՏեսանյութեր

Հրդեհի տարածման կանխում, բնության պահպանություն․ Վեդու փրկարարները

12 սեպտեմբեր 2025 • 18:00

Փրկարարի օրվա շրջանակում շարունակում ենք անդրադառնալ նրանց մասնագիտական պատրաստվածությանն ու ծառայության մարտահրավերներին։ Կրակի դեմ պայքարում հրշեջ-փրկարարները դիմակայում են բարձր ջերմաստիճանին, հաղթահարում անանցանելի տարածքներ՝ կանխելով հրդեհի տարածումը, մեկուսացնելով ու մարելով կրակը:

Ներկայացնում ենք Արարատի մարզային փրկարարական վարչության Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատանքը՝ 2025 թվականի հուլիսի 26-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհի ժամանակ։