Հայաստանի Հանրապետության  զինանշան
Հայաստանի Հանրապետություն Ներքին գործերի նախարարություն
Համակարգի լրատուՏեսանյութեր

Արդյունավետ փոխգործակցություն, փորձի փոխանակում․ տեղի է ունեցել ՁՊՎ-ներում դիտորդական խմբերի վերապատրաստում

17 սեպտեմբեր 2025 • 13:52

ՀՀ ՆԳՆ համակարգում գործում է ձերբակալվածների պահման վայրերում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խումբ, որը ձևավորվել է նոր կարգով։

ՆԳ նախարարությունը կարևորում է վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի կարողությունների զարգացումն ու դրանց համապատասխանությունը միջազգային չափանիշներին՝ արդյունավետ և թափանցիկ մշտադիտարկում ապահովելու համար։

Վերապատրաստումների անցկացումը նպատակ ունի ներդնել Ստամբուլյան արձանագրությամբ սահմանված միջազգային չափորոշիչներին համապատասխան ինստիտուցիոնալ գործիքակազմ, բարձրացնել խմբի անդամների մասնագիտական կարողությունները, ինչպես նաև կանխարգելել խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեպքերը։