keyboard_arrow_left
Համակարգի լրատու
Խուսափե’ք խոզանների այրումից, մի’ վնասեք էկոհամակարգը. ՆԳ նախարարությունը հորդորում է
22 նոյեմբեր 2025 • 14:55
Ներքին գործերի նախարարությունը հորդորում է համայնքների բնակիչներին արոտավայրերում չոր խոտերի և ցանքատարածքների մաքրման ընթացքում խուսափել այրումներից, չառաջացնել լրացուցիչ հրդեհավտանգ իրավիճակներ։
Կրկին հիշեցնում ենք խոզանների այրման վնասակար հետևանքների մասին՝ ակնկալելով համընդհանուր պատասխանատու վերաբերմունք։
❗️Խոզանների այրումը վնասում է հողը, իջեցնում է հողի բերրիությունը.
❗️Այրման ազդեցությունը մարդու առողջության վրա նույնպես բացասական է.
❗️Այրման ընթացքում ոչնչանում,
տուժում է կենսաբազմազանությունը,
թուլանում է էկոհամակարգի ինքնավերականգնման ունակությունը։
📢Հորդորում ենք խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները։ Հրդեհ կամ ծուխ նկատելու դեպքում խնդրում ենք անհապաղ զանգահարել 9️⃣1️⃣1️⃣: