Հայաստանի Հանրապետության  զինանշան
Հայաստանի Հանրապետություն Ներքին գործերի նախարարություն
Պաշտոնական

ՆԳ նախարարն ու համակարգի աշխատակիցները մասնակցել են ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովին

22 նոյեմբեր 2025 • 17:36

Նոյեմբերի 22-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ՆԳՆ ղեկավար կազմի և ենթակա ծառայությունների աշխատակիցների հետ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովին:

Համաժողովին Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել «Պետության հարատևության բանաձևը» ելույթով, պատասխանել ներկաների հարցերին։

Հանրապետության նախագահի և Կառավարության անդամների մասնակցությամբ տեղի է ունեցել նաև պանելային քննարկում։