Սիմուլյացիոն վարժասարքը ՆԳՆ կրթահամալիրի ուսանողներին օգնում է հաղթահարել տարատեսակ բարդություններ, մոդելավորվել են 300 սցենարներ․ Առաջին ալիքի «Լուրերի» անդրադարձը
16 դեկտեմբեր 2025 • 13:07
Շուրջ 300 սցենար՝ ընտանեկան բռնության, ավազակային հարձակման, խուլիգանության և այլ իրավիճակների համար․ ՆԳՆ կրթահամալիրի ուսանողները հնարավորություն ունեն զարգացնել հմտությունները էլեկտրոնային սիմուլիացիոն հրաձգարանում։
ՆԳՆ կրթահամալիրի ռեկտոր Մանուկ Մուրադյանի խոսքով՝ 60-ից ավելի լսարաններ վերանորոգվել են և ապահովվել ժամանակակից ստանդարտներին համապատասխանող տեխնիկական միջոցներով։
✔️Կրթահամալիրի ուսանողները հնարավորություն ունեն զարգացնել հրաձգային զենքի կիրառման և թիրախի խոցման հիմնական կանոնները՝ ամիսներ առաջ ներդրված էլեկտրոնային սիմուլիացիոն հրաձգարանում։
✔️Հրաձգության սիմուլիացիոն վարժասարքը ուսանողներին թույլ է տալիս պահպանել հրազենի գործադրման իրավաչափության պայմաններն ու թիրախի խոցման ճշտությունը։ Մոդելավորված են շուրջ 300 սցենարներ՝ ընտանեկան բռնության, ավազակային հարձակման, խուլիգանության և այլ իրավիճակներ․ սովորողը պետք է ճիշտ կողմնորոշվի՝ ցուցաբերելով իրավաչափ և մարտավարական տեսանկյունից գրագետ վարքագիծ։
✔️Կրթահամալիրում ներդրվել է նաև քաղաքացիների ընդունելության նոր ձևաչափ, բարելավվել են պայմանները։
Առաջիկայում նախատեսվում է շահագործման հանձնել իրավական աջակցության, փրկարար անվտանգության և քաղպաշտպանության լաբորատորիաները։