Հայաստանի Հանրապետության  զինանշան
Հայաստանի Հանրապետություն Ներքին գործերի նախարարություն
Համակարգի լրատու

Անվտանգությունը սկսվում է ինձնից

30 դեկտեմբեր 2025 • 13:44

Երթևեկության կանոնների պահպանումը միայն լուսացույցներին ու ճանապարհային նշաններին հետևելը չէ։ Մեքենա վարելիս անհարկի աղմուկ ստեղծելը և քաղաքացիների անդորրը խաթարելը ենթադրում է օրենքով սահմանված պատասխանատվություն։

Տոնական օրերին պահպանե՛ք հասարակական կարգը, հարգե՛ք մյուսների հանգիստն ու տոնական տրամադրությունը։ Անվտանգությունը պետության պարտավորությունն է, կարգապահությունը՝ յուրաքանչյուրիս պատասխանատվությունը։ Հետևաբար՝ անվտանգությունը սկսվում է յուրաքանչյուրիցս։

#անվտանգությունըսկսվումէինձնից