Հայաստանի Հանրապետության  զինանշան
Հայաստանի Հանրապետություն Ներքին գործերի նախարարություն
Համակարգի լրատու

Մեկ զանգ, արագ արձագանք․ փետրվարի 15-ից կգործարկվի 112 արագ արձագանքման միասնական հեռախոսահամարը

11 փետրվար 2026 • 09:20

Արագ արձագանք, ծառայությունների համակարգված աշխատանք, օգնության արդյունավետ կազմակերպում․․․

Փետրվարի 15-ից գործարկվում է 112 արագ արձագանքման միասնական հեռախոսահամարը, որը կմեկտեղի Ոստիկանություն ու Փրկարար ծառայություն ուղղված զանգերը։

112 զանգահարելով՝ քաղաքացիները հնարավորություն կունենան միաժամանակ օպերատիվ աջակցություն ստանալ թե՛ Ոստիկանության, թե՛ Փրկարար ծառայության կողմից՝ բացառելով առանձին կապ հաստատելու անհրաժեշտությունը։

🧑‍🚒👮112՝ մեկ զանգ, արագ արձագանք

#արագարձագանքում