Հայաստանի Հանրապետության  զինանշան
Հայաստանի Հանրապետություն Ներքին գործերի նախարարություն
Համակարգի լրատուՏեսանյութեր

Քաղաքացիների գոհունակության ցուցանիշով ՆԳՆ ոստիկանությունը իրավապահ մարմինների շարքում կրկին առաջատար է

25 մարտ 2026 • 12:18

Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) նախաձեռնությամբ իրականացված «Հանրային կարծիքի ուսումնասիրություն. Հայաստանի առկա բնակչություն» հետազոտության արդյունքներով՝ ՀՀ պետական կառույցների գործունեության նկատմամբ քաղաքացիների գոհունակության ցուցանիշով ՆԳՆ ոստիկանությունը կրկին առաջատար է իրավապահ մարմինների շարքում։

Հետազոտության համաձայն՝ 2026 թվականի փետրվարի դրությամբ հարցվածների 61%-ը նշել է, որ լիովին կամ հիմնականում գոհ է ոստիկանության աշխատանքից։ Միևնույն ժամանակ նվազել է ոստիկանությունից դժգոհող քաղաքացիների թիվը՝ 41%-ից հասնելով 37%-ի։

Հարցումն անցկացվել է 18 և ավելի տարիքի հանրապետության տարբեր բնակավայրերի բնակչության շրջանում։

#քաղաքացուկարծիք #փաստեր