Հայաստանի Հանրապետության  զինանշան
Հայաստանի Հանրապետություն Ներքին գործերի նախարարություն
ՊաշտոնականՏեսանյութեր

Ներքին անվտանգության մասին՝ թվերով․ Ոստիկանության բարեփոխումների արդյունքները

15 ապրիլ 2026 • 12:59

Ներքին գործերի նախարարությունում վերջին տարիներին իրականացվող կառուցվածքային փոփոխությունների ու բարեփոխումների արդյունքում փոխվել են թե՛ մոտեցումները, թե՛ արդյունքները։

Միաժամանակ տարբեր հարթակներում հաճախ առանձնացվում են մեկ-երկու հնչեղ դեպքեր, ձևավորվում է իրականությունից տարբերվող պատկեր, ինչը պայմանավորված է և՛ ապատեղեկատվությամբ, և՛ նպատակային ուղղորդված տեղեկատվական հոսքերով։ Հատկապես նախընտրական ժամանակահատվածում տարբեր երկրներում նման գործիքակազմը լայնորեն կիրառվում է՝ ասում է ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։

Հաճախ առանձնացվում են մեկ-երկու հնչեղ դեպքեր, և պարբերաբար տարբեր դիտանկյուններից ստեղծում թյուր տպավորություն։

Պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս այլ պատկեր․

✔️2025 թվականին 2024 թվականի համեմատ՝ ընդհանուր հանցագործությունները նվազել են 3.2%-ով,

✔️մարդու անձի դեմ ուղղված հանցագործությունները՝ 23.2%-ով,

✔️սեփականության դեմ ուղղված հանցագործությունները՝ 13.7%-ով։

Միաժամանակ աճում է հանցագործությունների բացահայտման արդյունավետությունն ու ընդլայնվում կանխարգելիչ գործիքակազմը։

Փաստերը վկայում են, որ իրականացվող բարեփոխումները ոչ միայն փոխում են համակարգը ներսից, այլ նաև տալիս են շոշափելի արդյունքներ՝ նպաստելով հանրային անվտանգության մակարդակի բարձրացմանը։