Հայաստանի Հանրապետության  զինանշան
Հայաստանի Հանրապետություն Ներքին գործերի նախարարություն
Պաշտոնական

Երկրի բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

24 ապրիլ 2026 • 07:51

Ապրիլի 24-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը երկրի բարձրագույն ղեկավարության հետ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Մեծ Եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին:

Երկրի բարձրագույն ղեկավարությունը ծաղկեպսակներ է դրել հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: