keyboard_arrow_left
Պաշտոնական
ՆԳ նախարարության և ենթակա ծառայությունների ղեկավար կազմը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
24 ապրիլ 2026 • 10:00
Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր է այցելել ՆԳ նախարարության ու ենթակա ծառայությունների ղեկավար կազմը։
Նրանք ծաղկեպսակ են դրել հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: