Հայկական վարդազարդերից մինչև եռագույն մանրաթել․ ՆԳ նախարարը ներկայացնում է նոր անձնագրի պաշտպանական տարրերը
02 հոկտեմբեր 2026 • 18:00
«Ի՞նչ է թաքնված նոր կենսաչափական անձնագրի էջերում․ եկեք բացահայտենք անվտանգային 3 տարրեր, որոնք առաջին հայացքից կարող եք չնկատել։
Առաջինը՝ միջնադարյան ճարտարապետական նմուշներից վերցված հայկական վարդազարդերն ու երկրաչափական նախշերը։
Վարդազարդերն ու երկրաչափական նախշերը, հատուկ մշակում անցնելով, վերածվել են միահյուսված ցանցի։ Դրանց ամենանուրբ գծերը, առկա գրառումները կարելի է տեսնել միայն խոշորացույցով։
Երկրորդը՝ խաղաղության աղավնին։ Ուլտրամանուշակագույն լույսի ներքո էջերում հայտնվում է աղավնու պատկերը։ Արագ թերթենք էջերը և կթվա, թե այն թռչում է։
Եվ երրորդը՝ եռագույն մանրաթելը։ Ակնհայտորեն մանրաթելեր կան աշխարհի բոլոր անձնագրերում, բայց այս դեպքում Հայաստանի համար մշակվել է հատուկ լուծում` անձնագրի թղթի բաղադրության մեջ ավելացնելով Հայաստանի դրոշի տեսքով մանրաթել, որը նույնպես տեսանելի է ուլտրամանուշակագույն լույսի ներքո։
Թվարկածս տարրերը նոր անձնագրի պաշտպանական տարրերից ընդամենը մի քանիսն են, և սա իսկապես աշխարհի ամենաանվտանգ փաստաթղթերից մեկն է»։