Հայաստանի Հանրապետության  զինանշան
Հայաստանի Հանրապետություն Ներքին գործերի նախարարություն
ՊաշտոնականՏեսանյութեր

Նախագիծը զինված ուժերի թուլացման մասին չէ․ այն արտաքին անվտանգության փոխլրացման տրամաբանության մեջ է՝ ուղղված ներքին անվտանգության համակարգի ամրապնդմանը․ ՆԳ փոխնախարար

29 սեպտեմբեր 2026 • 13:00

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ներկայացրել է ՆԳ նախարարության կողմից շրջանառության մեջ դրված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը՝ անդրադառնալով հիմնական շեշտադրումներին․

✅ նախագծով երիտասարդների համար ստեղծվում է նոր հնարավորություն՝ դեռևս մասնագիտական կողմնորոշման փուլում ընտրել ոստիկանի կամ փրկարարի մասնագիտությունը, պետական պատվերով ստանալ համապատասխան կրթություն, ծառայության անցնել և հետագա կարիերան կառուցել Ոստիկանությունում կամ Փրկարար ծառայությունում,

✅ նախագծով պարտադիր զինվորական ծառայության ենթակա երիտասարդներին ուսումնառության ընթացքում կտրամադրվի տարկետում, իսկ 1,5 տարվա մասնագիտական կրթությունն ավարտելուց հետո նրանք ծառայության կանցնեն Ոստիկանությունում կամ Փրկարար ծառայությունում՝ 10 տարի անընդմեջ ծառայելու պայմանով,

✅ Ոստիկանությունում կամ Փրկարար ծառայությունում 10 տարի անընդմեջ ծառայելուց հետո անձի պարտադիր զինվորական ծառայության պարտականությունը կհամարվի իրացված,

✅ նոր մոդելով կրթությունը, ծառայությունն ու մասնագիտական զարգացումը կդառնան մեկ շարունակական ճանապարհ՝ մասնագիտական ընտրությունից մինչև ծառայություն և կարիերային առաջընթաց,

✅ առաջակվող մոտեցումը հնարավորություն կտա դեռևս մասնագիտական կողմնորոշման փուլում ներգրավել այն երիտասարդներին, որոնք գիտակցված ընտրությամբ ցանկանում են դառնալ ոստիկան կամ փրկարար և իրենց մասնագիտական ապագան կառուցել այդ ոլորտում,

✅ ընդունելությունը կիրականացվի Կառավարության կողմից նախապես սահմանված տեղերի քանակով,

✅ ծրագրի մեկնարկը նախատեսվում է 2027 թվականին։