Հայաստանի Հանրապետության  զինանշան
Հայաստանի Հանրապետություն Ներքին գործերի նախարարություն
Համակարգի լրատուՏեսանյութեր

Վատագույնն անցյալում է․ ՆԳՆ ջրափրկարարներին հաջողվել է փրկել 22-ամյա երիտասարդի կյանքը

31 հուլիս 2026 • 08:00

Հուլիսի 26-ին ՆԳՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի ծառայողների օպերատիվ, համակարգված և պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ փրկվել է Սևանա լճում խեղդվող 22-ամյա երիտասարդի կյանքը։

Լողանշաններն անցնելուց հետո երիտասարդը հայտնվել էր ջրի տակ։ Փրկարարները նրան դուրս են բերել ափ, տեղում ցուցաբերել առաջին բուժօգնություն և տեղափոխել բուժհաստատություն։