Հայաստանի Հանրապետության զինանշան
Հայաստանի Հանրապետություն Ներքին գործերի նախարարություն
Համակարգի լրատուՏեսանյութերՄիջազգային համագործակցություն

Հերթերի կառավարում, ծառայությունների որակի բարելավում, նոր տեխնոլոգիական լուծումներ և անձնական տվյալների պաշտպանություն․ ՆԳՆ-ում կայացել է մամուլի ասուլիս՝ նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկման վերաբերյալ

04 նոյեմբեր 2026 • 14:24

Նոյեմբերի 4-ին ՆԳՆ-ում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկմանը և կենսաչափական փաստաթղթերի տրամադրման գործընթացի կազմակերպմանը։

Ասուլիսի բանախոսները՝ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը և «ՀայՓաս» ընկերության գլխավոր տնօրեն Ռեջիս Բուշյեն, ներկայացրել են նոր համակարգի ներդրման շրջանակում իրականացվող աշխատանքները, կենսաչափական փաստաթղթերի տրամադրման ընթացակարգերը, քաղաքացիների նախագրանցման մեխանիզմներն ու սպասարկման կազմակերպման առանձնահատկությունները։

Անդրադարձ է կատարվել նոր համակարգի ներդրման նպատակներին, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի և հասանելիության բարձրացմանը, սպասարկման գործընթացների արդյունավետ կազմակերպմանն ու ժամանակակից տեխնոլոգիական լուծումների կիրառմանը։

Քննարկվել են նաև հերթերի կառավարման, սպասարկման ընթացքում հնարավոր խնդիրների կանխարգելման և կարգավորման, տեխնիկական խնդիրների լուծման, ինչպես նաև անձնական տվյալների պաշտպանության և տեղեկատվական անվտանգության ապահովմանն առնչվող հարցեր։

Բանախոսները պատասխանել են լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին՝ պարզաբանումներ ներկայացնելով նոր համակարգի գործարկման, կենսաչափական փաստաթղթերի տրամադրման ընթացակարգերի և քաղաքացիների սպասարկման կազմակերպման վերաբերյալ։