Հայաստանի Հանրապետության  զինանշան
Հայաստանի Հանրապետություն Ներքին գործերի նախարարություն
Համակարգի լրատու

Մամուլի ասուլիս․ կներկայացվեն նոր ուսումնական տարվա մեկնարկին ոստիկանության կողմից իրականացվող միջոցառումները

24 օգոստոս 2026 • 14:00

Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։00-ին, Ներքին գործերի նախարարությունում (Նալբանդյան 130, Հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունում) տեղի կունենա մամուլի ասուլիս։

Բանախոսներ՝
📌 Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Գեորգի Խաչատրյան։

📌 Պարեկային ծառայության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արմեն Մաթևոսյան,

Կներկայացվեն նոր ուսումնական տարվա մեկնարկի շրջանակներում Ոստիկանության կողմից նախատեսվող և իրականացվող միջոցառումները։

✔️ Զանգվածային լրատվամիջոցներին հրավիրում ենք լուսաբանելու:
✔️ Խնդրում ենք ներկայանալ 15 րոպե շուտ։

☎️ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ 011 56-02-63 հեռախոսահամարով։