keyboard_arrow_left
Համակարգի լրատու
Ինչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսը
03 նոյեմբեր 2026 • 10:07
Հարգելի՛ գործընկերներ,
Նոյեմբերի 4-ին՝ ժամը 11։00-ին, ՀՀ ներքին գործերի նախարարությունում (Նալբանդյան 130, Հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունում) տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նոր կենսաչափական համակարգի գործարկման վերաբերյալ։
Բանախոսներ՝
ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյան,
«ՀայՓաս» ընկերության գլխավոր տնօրեն Ռեջիս Բուշյե։
Ասուլիսի ընթացքում կներկայացվեն նոր կենսաչափական փաստաթղթերի տրամադրման ընթացակարգերը, նախագրանցման և քաղաքացիների սպասարկման կազմակերպման առանձնահատկությունները։
Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին հրավիրում ենք լուսաբանելու։ Խնդրում ենք ներկայանալ ասուլիսի մեկնարկից 15 րոպե շուտ։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ 011 56-02-63, 010 59-68-38 հեռախոսահամարներով։