Հայաստանի Հանրապետության  զինանշան
Հայաստանի Հանրապետություն Ներքին գործերի նախարարություն
ՊաշտոնականՏեսանյութեր

ՆԳ նախարարը Սյունիքի սահմանային պահակակետերում հետևել է Ոստիկանության գվարդիայի ծառայողների շուրջօրյա հերթապահությանը

06 օգոստոս 2026 • 05:00

Հուլիսի 24-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Ոստիկանության գվարդիայի հրամանատար-ոստիկանության պետի տեղակալ Հայկ Բաբայանի ուղեկցությամբ այցելել է Սյունիքի մարզի սահմանային պահակակետեր, որտեղ ծառայություն են իրականացնում Ոստիկանության գվարդիայի ծառայողները։

Արփինե Սարգսյանը հետևել է ծառայությանը, հետաքրքրվել ծառայողների կեցության պայմաններով և բարեխիղճ ծառայության համար շնորհակալություն է հայտնել անձնակազմին։