Հայաստանի Հանրապետության զինանշան
Հայաստանի Հանրապետություն Ներքին գործերի նախարարություն
ՊաշտոնականՄիջազգային համագործակցությունՏեսանյութեր

ՓԾ տնօրենն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչին․ քննարկվել են արտակարգ իրավիճակներին արդյունավետ արձագանքման ուղղությամբ համագործակցության հարցեր

09 նոյեմբեր 2026 • 15:00

Նոյեմբերի 6-ին ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի տարածաշրջանային գրասենյակի աղետների և հումանիտար արձագանքման բյուրոյի տնօրեն Բրայան Բրեուհաուսին։

 Արամ Ղազարյանը բարձր է գնահատել ԱՄՆ-ի հետ ձևավորված գործընկերային հարաբերությունները՝ ընդգծելով արտակարգ իրավիճակներին պատրաստվածության և արձագանքման կարողությունների զարգացման, ինչպես նաև միջազգային փորձի ներգրավման կարևորությունը։

Կարևորվել են համայնքների դիմակայունության և պատրաստվածության ամրապնդումը, մասնագիտական փորձի փոխանակումն ու համատեղ նախաձեռնությունների իրականացումը։

 Բրայան Բրեուհաուսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով Հայաստանի ՆԳՆ Փրկարար ծառայության հետ համագործակցության կարևորությունը։

 Հանդիպմանը քննարկվել են մասնագիտական վերապատրաստումների, համատեղ ուսումնավարժությունների կազմակերպման, ինչպես նաև միջազգային փորձի հիման վրա արդյունավետ լուծումների ներդրման և արտակարգ իրավիճակներին արդյունավետ արձագանքման ուղղությամբ համագործակցության ընդլայնման հարցեր։