Համակարգի լրատու
Կոտրե՛նք լռությունը, կանխե՛նք բռնությունը․ գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյա արշավը մեկնարկել է
25 նոյեմբեր 2026 • 15:00
Նոյեմբերի 25-ը Կանանց նկատմամբ բռնության կանխարգելման միջազգային օրն է։ Այսօր մեկնարկում է նաև գենդերային բռնության դեմ պայքարի «16-օրյա ակտիվության» միջազգային արշավը, որը շարունակվում է մինչև դեկտեմբերի 10-ը՝ Մարդու իրավունքների միջազգային օրը։
2026 թվականի արշավի ուղերձն է՝ «Ապահովել արդարությունը, պաշտպանել բռնությունից տուժածներին, վերացնել անպատժելիությունը»։
Բռնության կանխարգելումը, տուժածների պաշտպանությունը և մարդու իրավունքների ապահովումը պահանջում են հետևողական ու համատեղ գործողություններ։
Կոտրե՛նք լռությունը։ Կանխե՛նք բռնությունը։
Ընտանեկան բռնությունը միայն ընտանիքի խնդիրը չէ․ այն ամբողջ հասարակության պատասխանատվությունն է։ Մի՛ լռիր։
Կոտրե՛նք լռությունը։ Կանխե՛նք բռնությունը։