Հայաստանի Հանրապետության  զինանշան
Հայաստանի Հանրապետություն Ներքին գործերի նախարարություն
ՏեսանյութերՊաշտոնական

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի սկսած արշավը դարձել է ընտանեկան բռնության դեմ օրենսդրական փաթեթի հիմք․ «Լուրերի» անդրադարձը

15 սեպտեմբեր 2026 • 11:00

Ընտանեկան բռնության դեմ պայքարի ուղղությամբ Աննա Հակոբյանի սկսած լայնամասշտաբ արշավի նպատակն է ընտանիքում կանխել բռնությունը՝ ունենալ առողջ ընտանիք, առողջ հարաբերություններ: Շարժումը դարձել է օրենսդրական փաթեթի հիմք, որով պետությունը փոխում է մոտեցումը ընտանեկան և կենցաղային բռնության դեմ պայքարի հարցում:

Օրենսդրական փոփոխություններին «Լուրերին» տված հարցազրույցում մանրամասն անդրադարձել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

Նախարար Սարգսյանն աննախադեպ է համարել «SAFE YOU» հավելվածը, որի միջոցով բռնության ենթարկված անձը կարողանում է պատմել դեպքի մասին, ազդակը փոխանցել իրավապահներին: Հավելվածը համակցվել է ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնին: