Երեխաների պաշտպանության միջազգային օրը, ի թիվս այլոց, միջոցառում էր կազմակերպվել նաև ՆԳՆ «Տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ-ի երկու մասնաշենքում։ Միջոցառմանը մասնակցում էին 100-ից ավելի երեխաներ։ Նրանք ծանոթացան ՊՈԱԿ-ի աշխատանքին, երթևեկությանը վերաբերվող որոշակի կանոնների, ինչպես նաև շրջայց կատարեցին աշխատասենյակներում։ Ավելի կրտսերներին հյուր էին եկել խաղավարներ, մուլտհերոսներ։ Միջոցառման ողջ ընթացքում տիրում էր ուրախ և տոնական մթնոլորտ։ Խաղաղ և անհոգ մանկություն ձեզ, սիրելի փոքրիկներ։

Նմանատիպ գրառումներ