Շուրջ 10 օր է, ինչ ՆԳՆ Արտաշատի վերաբացված հաշվառման-քննական բաժանմունքը քաղաքացիներին մատուցում է բարձրորակ ծառայություններ։ Հերթերը և գրանցումից հետո օրերով սպասելն արդեն անցյալում են։

Ստորաբաժանումը հագեցած է ժամանակակից և անհրաժեշտ սարքավորումներով, որոնց շնորհիվ ապահովվում է սպասարկման նոր որակ, ձևավորվում է աշխատանքի նոր ոճ ու ձեռագիր։

«Երևում է, որ բավական բաներ են ներդրվել, որ իրոք աշխատի այս համակարգը։ Ավելի արագ է սպասարկվում։ Երրորդ անգամ եմ գալիս, ինչ նոր շենքը բացվել է, դեռ չեմ տեսել, որ հերթեր գոյանան, մաքսիմում կես ժամվա մեջ մարդիկ սպասարկված հետ են գնում», – նշեց մեքենա հաշվառող քաղաքացի Վահան Սիմոնյանը։

Էապես բարելավված են նաև վարորդական իրավունքի վկայականի տեսական և գործնական քննության համար նախատեսված պայմանները։

Այս սենյակում քաղաքացին, հաջողությամբ հանձնելով տեսական քննությունը, ավտոդրոմում անցնում է գործնականին։ Ամբողջ գործընթացը նկարահանվում է, ինչը հավելյալ երաշխիք է քննությունների անաչառ անցկացման և օբյեկտիվ գնահատման համար։

«Արտաշատի հաշվառման-քննական բաժանմունքում սպասարկումը կատարվում է ավելի արագ և քաղաքացիները ստիպված չեն լինում օրերով սպասել իրենց հերթին, այլ հերթագրվելուց մեկ օր հետո հրավիրվում են և կատարում իրենց գործարքները»,- մեզ հետ զրույցում ասաց ՆԳՆ Արտաշատի ՀՔ բաժանմունքի պետ Կառլեն Հովհաննիսյանը։

ՆԳՆ Արտաշատի հաշվառման-քննական բաժանմունքում գործարկման օրից ի վերհաշվառվել է տրանսպորտային ավելի քան 1500 միջոց, նախկինում այս նույն ժամանակահատվածի համեմատ այդ թիվը կրկնապատկվել է։ Վստահորեն կարող ենք արձանագրել, որ վերաբացված բաժանմունքը լուծում է իր առջև դրված խնդիրները, այն է՝ արագացնել և առավել դյուրին դարձնել տրանսպորտային միջոցների հաշվառումն ու գրանցումը, թեթևացնել ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ հարակից մարզերի հաշվառման-քննական ստորաբաժանումների ծանրաբեռնվածությունը։

Կոնկրետ այս պայմանները, որ տեսնում եմ, իրոք, շատ հաճելի, շատ տրամադրող է։ Սպասարկումն էլ շատ բարձր որակով և բարձր մակարդակով արվում է», – ասաց հաշվառման-քննական բաժանմունքում գործարք կատարող Կարեն Սարգսյանը։

Հիշեցնենք, որ Արտաշատի հաշվառման-քննական բաժանմունքը գտնվում է Երևան-Արտաշատ ճանապարհին։

Նմանատիպ գրառումներ