Ոստիկանության ծառայողին ներկայացվող ֆիզիկական պատրաստականության, առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանելու մասին որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին որոշման նախագիծն արժանացել է Կառավարության հավանությանը։

ՀՀ ՆԳՆ ոստիկանության կադրային համալրման կապակցությամբ՝ պրակտիկայում օբյեկտիվորեն ծագած մի շարք խնդիրների լուծման նպատակով վերանայվել են ծառայության ընդունվելիս թեկնածուին ներկայացվող բժշկական և ֆիզիկական պահանջները։

➢ Նվազեցվել են Ոստիկանությունում ծառայության ընդունվելիս թեկնածուի հասակին և քաշին ներկայացվող սահմանային շեմերը՝ հասակը՝ 160 սմ-ից 155 սմ-ով, իսկ քաշը՝ 50 կգ-ից՝ 47 կգ-ով,

➢ մի շարք մասնագիտական եզրույթներ համապատասխանեցվել են միջազգային չափորոշիչներին, իսկ նկարագրված հիվանդությունները՝ առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական չափորոշիչներին,

➢ սահմանվել են միասնական պահանջներ, որոնք վերաբերում են Ոստիկանության բոլոր ծառայություններին՝ անկախ պաշտոնների անձնագրերով սահմանված գործառույթների տեսակներից։

Նմանատիպ գրառումներ