ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը օգոստոսի 7-ին ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունին։
Վահե Ղազարյանը բարձր է գնահատել երկու պետությունների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները՝ հատկապես կարևորելով երկկողմ համագործակցությունը իրավապահ բնագավառում։
ՆԳ նախարարը անդրադարձել է երկու երկրների Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոների միջոցով իրականացվող արդյունավետ համագործակցությանը:
Վահե Ղազարյանը ներկայացրել է նաև ՆԳ նախարարությունում իրականացվող բարեփոխումները և այդ գործընթացում կարևոր է համարել միջազգային գործընկերների դերը։
Ֆան Յուն շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ պատրաստակամություն է հայտնել աջակցելու ՆԳ նախարարությանը, առավել ամրապնդելու արդեն իսկ ձևավորված սերտ և արդյունավետ համագործակցությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

 

Նմանատիպ գրառումներ