Զանգվածային լրատվամիջոցների հարգելի՛ գործընկերներ,
Մարտի 1-ը Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրն է։ Աշխարհում այն նշվում է որպես քաղաքացիական պաշտպանության միջոցառումների մասին գիտելիքների տարածման քարոզչության օր, որի նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունը և բնակչության պատրաստվածությունը։
Օրվա խորհրդով պայմանավորված՝ մարտի 1-ին Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը Երևան քաղաքում՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, անց է կացնելու «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որն ուղեկցվելու է փրկարարական աշխատանքների ներկայացմամբ։ Ուսումնավարժության ընթացքում համալսարանի էլեկտրաշչակի միջոցով տրվելու է «Օդային տագնապ» ազդանշան, կազմակերպվելու են ուսանողների և անձնակազմի պատսպարման և տարհանման միջոցառումներ։
Հրավիրում ենք լուսաբանման։

Նմանատիպ գրառումներ