ՆԳՆ Կրթահամալիրի և Իսպանիայի քաղաքացիական գվարդիայի համալսարանական կենտրոնի միջև ստորագրվել է ակադեմիական համագործակցության համաձայնագիր։
Հիշյալ համաձայնագիրը 2023 թ. ԵՄ կողմից ֆինանսավորվող «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում ՄԱԶԾ կողմից ՀՀ ՆԳՆ պատվիրակության համար դեպի Իսպանիա կազմակերպած ուսուցողական այցի արդյունք է, որի շրջանակում արդյունավետ համագործակցության եզրեր են հաստատվել ՀՀ ՆԳՆ և Իսպանիայի քաղաքացիական գվարդիայի միջև։
Համաձայնագրի շրջանակում ՆԳՆ Կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին հնարավորություն կընձեռվի մասնակցելու Իսպանիայի քաղաքացիական գվարդիայի համալսարանական կենտրոնի փոխանակման ծրագրերին, ինչպես նաև տարաբնույթ հետազոտություններ կատարել իրավապահ ոլորտում։
Համագործակցության համաձայնագրի նպատակն է բարձրագույն կրթության և հետազոտական ոլորտներում ձևավորել երկարաժամկետ և կայուն փոխգործակցություն կրթական երկու հաստատությունների միջև։

Նմանատիպ գրառումներ