ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կարիքների համար մրցութային ընթացակարգով էլեկտրական ավտոմեքենաներ ձեռք բերելու համար կազմված տեխնիկական բնութագրի նախագիծը մայիսի 24-ին դրվել էր հանրային քննարկման: Ստացվել են մի շարք առաջարկություններ, որոնք քննարկվել են Ներքին գործերի նախարարությունում և մեծամասամբ ներառվել տեխնիկական բնութագրում։

Ներքին գործերի նախարարությունը շնորհակալություն է հայտնում քաղաքացիներին՝ հանրային քննարկման ժամանակահատվածում դրսևորած ակտիվության համար։

Նմանատիպ գրառումներ