Առաջին ալիքի «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդաշարի եթերում ՆԳ նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանն անդրադարձել է․
– ՆԳՆ ոստիկանության կողմից օրենքով վերապահված գործառույթների իրականացմանը,
– հավաքի մասնակիցների հակաիրավական գործողություններին, բախումների հրահրմանը,
– ՆԳՆ ոստիկանության գործառույթների շրջանակում գործադրված ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների կիրառման իրավաչափությանը և համաչափությանը։
Անդրադառնալով վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձություններին՝ Արա Ֆիդանյանը նշել է՝ յուրաքանչյուր հատուկ միջոցի կիրառումից առաջ ոստիկանությունը հենց տեղում գնահատում է տվյալ իրավիճակը։ «Հատուկ միջոց կիրառվում է, երբ այլ առավել մեղմ միջոցներով հնարավոր չի լինում կանխել հասարակական անկարգությունները կամ նման գործողությունները», – ասել է Արա Ֆիդանյանը։
Արա Ֆիդանյանը նաև ընդգծել է՝ հավաքի կազմակերպիչները ևս ունեն «Հավաքների ազատության մասին» օրենքով սահմանված որոշակի պարտավորություններ, այն է՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի հավաքի մասնակիցները զերծ մնան ագրեսիվ գործողություններից։